«Սթորմ Ինթերնեյշնլ» ընկերությունը ներառվել է 2026 թվականի Միջազգային Խաղային Մրցանակաբաշխության ցանկում
«Սթորմ Ինթերնեյշնլ» ընկերությունը ներառվել է 2026 թվականի Միջազգային Խաղային Մրցանակաբաշխության (International Gaming Awards) եզրափակիչ փուլի թեկնածուների ցանկում՝ «Աշխատանքի լավագույն վայր» անվանակարգում: Չնայած այս տարի ներկայացված ավելի քան հազար մրցանակակիրների թեկնածություններին, եզրափակչի ուղեգիր ստանալը կարևոր առաջընթաց է և վկայում է ընկերության՝ իր թիմի նկատմամբ հավատարմության, ներքին մշակույթի զարգացման և ավելի քան երեք տասնամյակ առաջնորդող արժեքների հանդեպ ունեցած պատասխանատվության մասին: Այս ճանաչումը լրացնում է ընկերության երկարատև նվաճումների պատմությունը, այդ թվում՝ 2022 թվականի «Լավագույն լենդբեյս օպերատոր» անվանակարգի եզրափակիչ փուլի մասնակիցների շարքում ընդգրկվելը և հիմնադիր Մայքլ Բոթչերի կողմից 2008 թվականին ստացած «Խաղային արդյունաբերության մեջ ակնառու ավանդի ներդրման» մրցանակը։
Թեկնածության կապակցությամբ իր մեկնաբանությունում հիմնադիր Մայքլ Բոթչերը նշեց, որ ընկերության նվաճումները բազմամյա նվիրվածության արդյունք են. «Այս տարվա կարճ ցանկում ընդգրկվելը մեծ պատիվ է։ «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի հաջողության հիմքը միշտ եղել էն մեր աշխատակիցները: Մեր ղեկավարները աճել են մեր հետ` սկսած իրենց կարիերայի ամենավաղ փուլից, իսկ թիմը ներկայացնում է իսկապես բազմամշակութային և բաց մտքերով համայնք, որտեղ յուրաքանչյուրի ներդրումը գնահատվում է: Ընկերությունը իր հեղինակությունը կառուցել է սպասարկման կայուն չափանիշների և փիլիսոփայության վրա, որը գնահատում է յուրաքանչյուր հյուրին և թիմի յուրաքանչյուր անդամին: Այս սկզբունքերը սերտորեն կապված են ընկերության ներքին մշակույթի հետ, որը առաջնահերթություն է տալիս պրոֆեսիոնալիզմին, փոխադարձ հարգանքին և բացառիկ հյուրընկալություն ապահովելու համար նվիրվածությանը: Ես հպարտ եմ մեր համատեղ նվաճումներով և համոզված եմ, որ այս ճանաչումն արտացոլում է մեր ամբողջ թիմի ուժը»:
Անցած տարվա ընթացքում «Սթորմ Ինթերնեյշնլ» ընկերությունը զգալի ուշադրություն է հատկացրել ներքին հաղորդակցության և տարբեր գործունեության վայրերի միջև համագործակցության ամրապնդմանը։
Տարբեր տեղակայումների նախաձեռնությունները դարձել են ընկերության ինքնության կարևոր մաս՝ թույլ տալով տարբեր երկրների աշխատակիցներին սովորել միմյանցից, փոխանակվել գաղափարներով և զգալ իրենց ավելի լայն միջազգային ընտանիքի մաս։ Կադրերի և մարքեթինգի բաժինները կենտրոնական դեր են կատարել նոր միջոցառումների, ընկերությունում մրցույթների և համատեղ փորձի ստեղծման գործում՝ դրանք տարածելով բոլոր մասնաճյուղերում:
Ընկերության արժեքները վաղուց են ձևավորվել և մնում են գործունեության փիլիսոփայության հիմքերից մեկը: Դրանք ուղղորդում են ամենօրյա որոշումները և սահմանում այն սկզբունքները, որոնցով աշխատակիցները վերաբերվում են հյուրերին և իրենց գործընկերներին: «Սթորմ Ինթերնեշնլ»-ը հպարտանում է իր արտասովոր ցածր արտահոսքի մակարդակով (միջինում 2.5%-ից պակաս), ինչը ուշագրավ է ինչպես հյուրընկալության ոլորտի, այնպես էլ մասնավորապես խաղային արդյունաբերության համար։ Բոլոր տարածաշրջանների ղեկավարների մեծամասնությունը իրենց կարիերան սկսել և աճել է հենց ընկերությունում: Շատերը տարիներ են նվիրել իրենց մասնագիտական զարգացմանը` ընթանալով ընկերության աճի հետ զուգահեռ: Այս շարունակականությունն ստեղծում է պատմական ընդհանրության զգացում և ապահովում, որ ընկերության արժեքները ոչ միայն հայտարարվում են, այլև կենսագործվում են ամեն օր: Թիմը իսկապես բազմազան և բազմամշակութային է, ներկայացնում է բազմաթիվ երկրներ, լեզուներ ու մշակույթներ: Աշխատակիցները բաց և բնական են հաղորդակցվում միմյանց հետ՝ մշակութային, կրոնական և սոցիալական ներառականության մթնոլորտում: Ընկերությունը լայն իմաստով բաց մտածողություն ունի՝ գիտակցելով անհատների արժեքը և ընդհանուր սկզբունքների կարևորությունը։ Թիմի շատ անդամներ նախընտրում են կառուցել երկարաժամկետ կարիերա կազմակերպության ներսում և հպարտանում են այն փաստով, որ մաս են կազմում այն ընկերության, որտեղ յուրաքանչյուրի անձնական ներդրումը ճանաչվում և հարգվում է:
Միջազգային Խաղային Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարին: «Սթորմ Ինթերնեյշնլ»-ի համար այս անվանակարգը ոչ միայն պատիվ է, այլև շարժառիթ՝ շարունակելով պահպանել և զարգացնել աշխատանքային միջավայրը, որը հիմնված է հարգանքի, համագործակցության, արդյունավետության և ստեղծարարության վրա: Ընկերությունը, նայելով դեպի ապագա նախագծերն ու հնարավորությունները, պատրաստակամ է ապահովել, որ յուրաքանչյուր աշխատակից զգա իր արժեքը, սատարվի դրան և դիտվի որպես մեկ ուժեղ միջազգային ընտանիքի անդամ:





